ԱՄՆ-ը կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է նոր հակառուսական պատժամիջոցների հնարավորության մասին: «Հնարավոր են պատժամիջոցների սահմանում, բացի նրանից, որ սահմանվել էին Օբամայի կողմից»,- հայտարարել է Մերֆին՝ ելույթ ունենալով Մյունխենի Անվտանգության համաժողովում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հերքում է Միացյալ Նահանգների՝ կիբերհարձակումների ու ԱՄՆ ընտրությունների վրա այդկերպ ազդելու մեղադրանքները:
