Ռուսաստանը զինում է Թաիլանդին
Ռուսաստանը 2017 թվականին Թաիլանդին կզինի «Ми-17В5» ռազմատրանսպորտային ուղղաթիռներով: Այս մասին հայտնել է «Ростех»-ի տնօրենի տեղակալ Վիկտոր Կլադովը: РИА «Новости»-ի հաղորդմամբ՝ թաիլանդական կողմ հայտեր են ներկայացրել դրանց համար: Նրանք իրականացնում են դա բյուջետային ֆինանսավորմամբ: Նշենք, որ 2016 թվականի փետրվարին Ռազմատեխնիկական համագործակցության համակարգի աղբյուրը հաղորդել էր, որ Ռուսաստանը և Թաիլանդը բանակցություներ են վարում նոր «Ми-17В5»-ի մատակարարման հարցով:
