Ֆիրմինոն՝ Անգլիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվարի լավագույն խաղացող Անգլիայի պրոֆեսիոնալ ասոցիացիայի կողմից,- տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Մերսիսայդցիների կիսապաշտպանը ստացել է երկրպագուների ձայնների մեծամասնությունը: Հունվարին նա մասնակցել է չորս հանդիպման, խփել չորս գոլ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
