Աֆղանստանում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր
Աֆղանստանում ավտոբուսի և ավտոցիստերնի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել, 29-ը հոգի վնասվածքներ՝ ստացել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը: Դեպքը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը երկրի արևելյան Գազնի նահանգում:
