Մերկելը քննադատել է Դոնալդ Թրամփի փորձը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իսլամն ահաբեկչության աղբյուր չէ: «Ալ-Ջազիրայի» հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ: Նա քննադատել է մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի փորձը: «Կարծում եմ՝ ամենից առաջ այդ երկրները պետք է իրենց ներդրումն ունենան: Քանի որ միայն այդպես մենք կկարղանանք մարդկանց համոզել, որ իսլամը չէ ահաբեկչության աղբյուրը, այլ իսլամի թյուրըմբռնումը: Դա պետք է իսլամական հոգևորականությունը և իշխանություններն անեն»,- ասել է Մերկելը:
