Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել. ԶԼՄ-ներ
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն լքել է իր պաշտոնը: Ըստ Front News գործակալության՝ Շոթաձեն հրաժարականի հայտարարություն է գրել: Հաղորդվում է, որ նրա հրաժարականը կհանրայնացվի փետրվարի 20-ից հետո, երբ Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Բեռլինից վերադառնա Վրաստան: Աղբյուրի տեղեկություններով՝ Վրաստանի գլխավոր դատախազի հրաժարականը կապված է Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցչի ձերբակալության հետ: Վրաստանի գլխավոր դատախազությունում չեն հաստատում Շոթաձեի հրաժարականի մասին տեղեկությունը:
