Կիմ Չեն Նամի սպանության կասկածյալը քիմիայի ոլորտի փորձագետ է եղել. ԶԼՄ-ներ
Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվան մեջ մեղադրվող Հյուսիսային Կորեայի 47-ամյա քաղաքացի Լի Չհոն Չխոլը, հնարավոր է, քիմիայի ոլորտի փորձագետ է եղել: Այս մասին հայտնում է The Star պարբերականը: Պարբերականը նշում է, որ հետաքննությունը չի շտապում եզրակացություններ անել, որ ձերբակալվածը կարող էր մասնակցել թույնի ստեղծմանը: Ներկայումս նրան հարցաքննում են՝ պարզելու համար ևս 3 տղամարդկանց գտնվելու վայրը, որոնց ԶԼՄ-ներն անվանում են սպանության հնարավոր կազմակերպիչներ:
