Թրամփը խոստացել է Սպիտակ տունը մաքրել քաոսից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բաժին է հասել մի քաոս, որն ինքը շուտով կմաքրի: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն: «Մի հավատացեք մեծ քանակով ապատեղեկատվության հոսքին: Սպիտակ տունը շատ լավ է աշխատում:Այն այժմ քաոսի մեջ է, որը ես ժառանեգել եմ, սակայն ամեն ինչ կարգի բերման գործընթացում է»,- այս մասին գրել է նախագահը իր միկրոբլոգում:
