Անգելա Մերկելը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Սա Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ գերմանական կառավարության ղեկավարի առաջին հանդիպումն է: Այս մասին հաղորդում է DW-ն: Նրանք անդրադարձել են երկկոցմ հարաբերություններին, սիրիական հակամարտությանը, Լիբիայում տիրող իրավիճակին, Աֆղանստանում առաքելությանը, Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
