«Նորմանդական քառյակի» ձեւաչափը չի ընդլայնվի
Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Դոնբասի իրադրության կարգավորմամբ զբաղվող «նորմանդական քառյակի» ձեւաչափը (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) չի ընդլայնվի:Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: «Մենք ձեւաչափի ընդլայնման մասին խոսել ենք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, պայմանավորվել ԱՄՆ-ի հետ շփումների մասին, սակայն գոյություն ունեցող ձեւաչափը պետք է պահպանել»,- լրագրողներին ասել է Գաբրիելը:
