Պորոշենկոն և Սթոլթենբերգը քննարկել են իրավիճակը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:«Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հետագա աշխատանքը ՆԱՏՕ-ի նպատակային հավատարմագրային հիմնադրամների շրջանակներում՝ հաջակցություն Ուկրաինայի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հիմնադրամի կողմից աջակցության շրջանակում հետագա աշխատանքներն ակտիվացնելու մասին: Պյոտր Պորոշենկոն նաեւ ՆԱՏՕ-ի պատվիրակությանն Ուկրաինա է հրավիրել:
