Պուտինը հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով օրինական են ճանաչվելու Ուկրաինայի քաղաքացիներին և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ազգային հանրապետությունների տարածքում բնակվող և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրված փաստաթղթերը:Այս մասին ասվում է Կրեմլի կայքում: Ուկրաինայի քաղաքացիները, որոնք բնակվում են Դոնեցկի և Լուգնասկի տարածքներում, կկարողանան Ռուսաստան մեկնել առանց մուտքի արտոնագրի` հիմնվելով անձը հաստատող փաստաթղթերի վրա:
