Փենս. ՌԴ-ն պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում՝ իր գործողությունների համար
Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում իր գործողությունների համար: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, փոխանցում է РИА Новости-ն:«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվություն կրի, և պահանջենք Մինսկի համաձայնագրերի կատարում, որպեսզի Ուկրաինայի արևելքում բռնության մակարդակը նվազի», - ասել է նա:
