Մերկելը Եվրոյի գոտին ամրապնդելու անհրաժեշտության մասին
Եվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերսնի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը: «Մենք պետք է ամրանդպենք մեր ընդհանուր արժույթը: ԵՄն արդեն ապրել է երկու ֆինանսական ճգնաժամ: Երբ մենք ընդհանուր արժույթի ներդրման որոշում էինք կայացնում, պատրաստ չէինք ճգնաժամերի լուծման, չէինք մշակել պաշտպանական մեխանիզմներ»,- ասել է Մերկելը:
