Էլմար Մամեդյարովը կայցելի Ռուսաստան
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ը։ Հայտնի է նաև, որ փետրվարի 21-22-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց է կատարելու ՌԴ: Նախարարներ Նալբանդյանը և Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
