Մոգերինին հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պահպանելու օգտին
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչ Ուկրաինայի հարավում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի իրականացումը։ Այսպես է կարծում Եվրամիության արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է RIA Novosti-ն։ «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացվեն: Ինչպես գիտեք, Ռուսաստանի դեմ գործում են պատժամիջոցներ, ինչպես Ղրիմի անօրինական միավորման, այնպես էլ Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով»,- ասել է Մոգերինին
