Արագածավանի սպանության հետքերով

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Նիկողոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց բնակության վայրից չհեռանալու որոշում է կայացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 41-ամյա Աշոտ Սասունիկի Խամոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է փետրվարի 4-ին ժամը 02:00-ից մինչև 04:20-ն ընկած ժամանակահատվածում մի խումբ անձանց հետ Արագածավան գյուղում հրկիզումներ կատարելու մեջ: Ա. Խամոյանը սպանված Արտյոմ Սասունիկի Խամոյանի եղբայրն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհահնես Նիկողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս պատճառելը) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է ահայտ անձի կամ անձանց կողմից Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ժամը 02: 00-ից մինչև 04:20-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տրանսպորտային միջոցներ դիտավորությամբ վնասելու, իսկ հետո հրկիզելու փաստով: Այդ օրը նախ` կոտրել, իսկ հետո հրկիզել են Արագածավան գյուղում գտնվող անհատ ձեռներեց, 41-ամյա Համլետ Տիգրանի Դավթյանին պատկանող հացի փռի դիմաց կայանված, նույն գյուղի բնակիչ, 62-ամյա Տիգրան Այվազի Դավթյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 32 ՕՕ 330 համարանիշի և ВАЗ 2102 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները: Նշված ավտոմեքենաները այրվել են ամբողջովին: Մասամբ հրկիզել են նաև Կարեն Պողոսյանին պատկանող ЗИЛ մակնիշի 05 ԼՍ 644 համարանիշի ավտոմեքենան, իսկ այնուհետև նույն գյուղի բնակիչ, 54-ամյա Իշխան Լենտոյի Սարգսյանի տան բակում կայանված, իրեն պատկանող ЗИЛ 130 մակնիշի 24 ԼՏ 530 և ЗИЛ 431410 մակնիշի 32 ՍՍ 317 համարանիշի ավտոմեքենաները: Ավտոմեքենաները կոտրելուց ու հրկիզելուց հետո նույն գյուղում հրկիզել են 44-ամյա Հունան Հայկազի Սարգսյանին պատկանող անասնագոմն ու այնտեղ եղած մեծ քանակի խոտի հակերը: Նշված հանցագործությունը կատարելու համար, որպես կասկածյալ, Թալինի ոստիկանությունը որոնում է նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Աշոտ Սասունիկի Խամոյանին, ում եղբորը` 40-ամյա Արտյոմ Սասունիկի Խամոյանին և նրա համագյուղացի` 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին, իր մոտ եղած «Վինչեսթեր» տեսակի հրացանով սպանել էր 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը` Արագածավան գյուղում, հրկիզումներից մի քանի ժամ առաջ: Ոստիկաններն ու քննչները ունեն կասկածներ, որ հրկիզումները կատարել է Ա. Խամոյանը մի խումբ անձանց հետ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` Ա. Խամոյանին և նրա հետ եղած անձնաց հայտնաբերլու ուղղությամբ: Այդ օրը վնասվել էր նաև Ford Transit և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am