Դատելով Մյունխենում որոշ հայտարարություններից՝ սառը պատերազմը այդպես էլ չի ավարտվել․ Լավրով
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ըստ Մյունխենի համաժողովի որոշ հայտարարությունների՝ սառը պատերազմն այդպե էլ չի ավարտվել։Լավրովն ընդգծել է՝ ՌԴն ու Արևմուտքը համաձայն են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել Կիևի՝ Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությամբ: Լավրովը հույս է հայտնել, որ Եվրոպան Կիեւին ազդանշաններ ուղարկում է՝ Մինսկի համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության հետ կապված։ «Կիևը պետք է կանգնի մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղու վրա, այլընտրանք չկա»,- ընդգծել է նա, հաղորդում է TASS-ը։
