Էս մի քանի օրվա մեջ են եղե՞լ քաղբանտարկյալներ, թե՞ միշտ կային. Մանվել Գրիգորյանը՝ Սեյրան Օհանյանի
ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից արված այն հայտարարության մասին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, հայտարարեց, որ այդ մասին նա պետք է ասեր իր իշխանություն եղած ժամանակ, եթե նման բան կա: «Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են ամեն տեղ՝ քաղաքական հայացքների համար, կամ հելել են՝ ռևոլյուցիա են ուզեցել անեն: Եթե ինքը գիտեր այդ քաղբանտարկյալների տեղը, մի անգամ պետք է արտահայտվեր իր իշխանություն եղած ժամանակ: Էս մի քանի օրվա մեջ են եղե՞լ քաղբանտարկյալներ, թե՞ միշտ կային, ինքը իր ասածներին հակասում է»:
