Իրանը նավթ կմատակարարի Բելառուսին
Իրանի ազգային նավթային ընկերությունը լեհական Beloil Polska ընկերության հետնավթի մատակարարման պայմանագիր է ստորագրել: Պայմանագրով Բելառուսն Իրանից 2017 թվականի փետրվարին կգնի 600 հազար բարել նավթ: Իրանից նավթը կփոխադրվի ուկրաինական Օդեսա կամ լատվիական Վենտսպիլս, որտեղից էլ՝ երկաթուղով Բելառուս: Այս մասին տեղեկացնում է Իրանական նավթային ընկերության մամուլի ծառայությունը:
