Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը, որին մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
ԼՂՀ ԱԺ նախագահ, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, նշել է, որ Ղարաբաղ-Ֆրանսիա շփումներում նախորդ տարի ակնհայտ աշխուժացում է նկատվել. նախ ստեղծվել է բարեկամության շրջանակը և կազմակերպվել են ֆրանսիական օրերն Արցախում: Աշոտ Ղուլյանը երկկողմ հարաբերությունների պահպանման և զարգացման գործում ընդգծել է հատկապես Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության դերը:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամփոփելով այս տարիներին Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության արդյունքները, Հովհաննես Գևորգյանը, նշել է, որ հիմնական ձեռքբերումներից է համարում ուղղակի կապերի և բազմակողմանի համագործակցության հաստատումը, որի նպատակն է Արցախը տեսանելի դարձնել միջազգային հարաբերություններում:
Պատասխանելով շրջանակի անդամների հարցերին՝ Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը կարևորել է զարգացման հեռանկարային ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի ինչպես մասնագետների վերապատրաստման, այնպես էլ մի շարք տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը:
Մտքերի փոխանակության արդյունքում ուրվագծվել է ընթացիկ տարում Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի գործողությունների ծրագիրը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը