Ամերիկացիները Թրամփին վստահում են
Ամերիկացիները 3 տոկոսով ավելի են վստահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քան ԶԼՄ-ներին։ Այս մասին հայտնի է դառնում Fox News հեռուստաալիքի հարցման արդյունքներից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պատասխանողների 45 տոկոսը պատասխանել է, որ ավելի շատ վստահում է նախագահին, մինչդեռ 42 տոկոսն աջակցել է ԶԼՄ-ներին։ Եվս 10 տոկոսն ասել է, որ չի վստահում ոչ ոքի։ Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 68 տոկոսը կարծում է, որ ԶԼՄ-ները Թրամփին վերաբերվում են ավելի քննադատաբար, քան Բարաք Օբամային։ 55 տոկոսն աջակցում է մամուլում նախագահի անձի լուսաբանման «ագրեսիվ» ձևին։
