ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները շարունակվում են

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ջոսեֆ Դանֆորդը հանդիպել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարիին Հարավային Թուրքիայի Ինջերլիք ամերիկյան ռազմակայանում: Աղբյուրների համաձայն քննարկվել են Սիրիայի քրդական ուժերի և ԴԱԵՇ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր: Անկարան մեղադրում է Սիրիայի քրդական զինված ուժերին Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ, որին, թե՛ Անկարան և թե՛ Վաշինգտոնը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Փորձագետները կարծում են, որ թուրքական կողմը հանդես կգա կոշտ դիրքորոշմամբ բանակցությունների ընթացքում՝ ընդգծելով քրդական հարցի կարևորությունը Թուրքիայի և նախագահ Էրդողանի համար: Վաշինգտոնը ռազմական կապեր է պահպանում Սիրիայի կոալիցիոն ուժերի հետ, որի կազմում են ինչպես արաբական, այնպես էլ քրդական զինված կազմավորումներ: Կոալիցիոն այս ուժերն ամենարդյունավետն են պայքարում ԴԱԵՇ-ի դեմ: Ամերիկյան և եվրոպական հատուկ զորքերի և օդային ուժերի օգնությամբ կոալիցիոն այս զորքերը կարողացել են մոտենալ ԴԱԵՇ-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքային: Բրիտանական գեներալ Ռուպերտ Ջոնսը վերջերս ընդգծել էր քրդական զինված կազմավորումների կարևորությունը Ռաքքան գրավելու հարցում՝ ընդգծելով արդյունավետ համագործակցությունը քրդական և արաբական զինված կազմավորումների միջև: Փորձագետների կարծիքով նման հայտարարությունները զայրացնում են Անկարային, որը պնդում է՝ Սիրիայի քրդական ուժերին Ռաքքայի գրավման գործողությունից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Սակայն նշվում է նաև, որ առայսօր Անկարան չի ներկայացրել որևէ տրամաբանական այլընտրանք Սիրիայում քրդական ուժերին փոխարինելու հարցում: Անկարան հայտարարել է, որ Վաշինգտոնին է տրամադրել Ռաքքան վերագրավելու մանրամասն ծրագիր, սակայն աղբյուրները նշում են, որ այդ ծրագրում առկա են որոշակի հարցադրումներ: Թուրքական զորքերի և դաշնակից Սիրիական ազատ բանակի ուժերի կարողությունները Ռաքքան գրավելու հարցում ևս հարցականի տակ են: Անկարան բազմիցս հայտարարել է ԴԱԵՇ-ի դեմ սիրիական Ալ-Բաբ բնակավայրի համար մղվող մարտերում հաղթանակ տոնելու մասին, սակայն բնակավայրը դեռևս շարունակում է մնալ ԴԱԵՇ-ի զինյալների վերահսկողության ներքո:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Թևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր «Նախագահ Քոչարյանի կերպարից անգամ Ալիեւը վախ ունի». Աջափնյակի բնակիչներ (video) Փաշինյանը բանկային հաշիվներում հայտարարագրել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ․ մանրամասներ Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով Սամվել Կարապետյան, չլռե՛ք ու անընդհատ խոսեք դրա մասին․ Հայկ Նահապետյան (video) Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Նիկոլն անցավ ամենասարսափելի գրոհին. գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլը գիտի, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը փողոց դուրս գան․․․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Լավրովը զգուշացրեց՝ բոլոր արտոնություններից զրկվելու եք․ Հայկ Այվազյան (video) Բանակի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ծրագիր ունի (video) Որտե՞ղ է խփել Ռոբերտ Քոչարյանը․ ինչու՞ վատացավ հենց համբալ բառից․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Նիկո՛լ, ո՞վ ես, արա՛, որ Ծառուկյանի որդուն լակոտ ես ասում»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, չես վայելելու քո հանցագործության արդյունքները»․ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (video) Կովին գոնե կթում ես կաթ ա տալիս, բա Փաշինյա՞նն ինչ ա անում․ քաղաքացի (video) Ընկերուհի չունի հիմա, դրա համար էլ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Աշոտ Արսենյանին ու իր տղուն եմ ասում՝ նստե՛ք ձեր տեղը․ Իշխան Սաղաթելյան (video) Ու՞ր է արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ արձագանքը՝ քաղաքացուն (video) Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան Մեղրու զորամասը տվեցին թուրքերին, ռազմաբազաներ են սարքում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am