«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց` երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,- ասել է Ամիրյանը: Նախարարը նաեւ հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլեւ շատ շատերի վստահությունն է վայելում: Թե ինչու, նա չի մեկնաբանել: Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենեւին էլ ՀՀԿ-ի հետ չեն եւ ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը