Պարզվել է Երևանում բեռնատարի մեջ մխրճված Mercedes-ի վարորդի և ուղևորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում պարզվել է փետրվարի 13-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և նրա ուղևորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Ջրվեժ ի Մայակ թաղամասի բնակիչ, 36-ամյա Տիգրան Թադևոսյանը, ով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 48-ամյա Համայակ Անդրիասյանին պատկանող DAF մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Mercedes-ի վարորդ Դ. Թադևոսյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Մոլդովական 48/2 շենքի բնակիչ, 47-ամյա Համլետ Թադևոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Թադևոսյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում՝ որպես ավագ տեսուչ, հերթապահ: Կոչումով ոստիկանության կապիտան է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագորղը, փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 31 VV 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված DAF մակնիշի 64 RR 400 համարանիշի բեռնատարի հետնամասին։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի գործադրմամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի օ օօ օօօ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ընկերուհի չունի հիմա, դրա համար էլ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Աշոտ Արսենյանին ու իր տղուն եմ ասում՝ նստե՛ք ձեր տեղը․ Իշխան Սաղաթելյան (video) Ու՞ր է արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ արձագանքը՝ քաղաքացուն (video) Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան Մեղրու զորամասը տվեցին թուրքերին, ռազմաբազաներ են սարքում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը Դիզվառելիքը 120 դրամով թանկ են գնել, Երևան քաղաքին հասցրել են շուրջ 60 մլն դրամի վնաս. Մանուկյան (video) Գիտե՞ք՝ «կզած համբալն» ինչու է ինձ ատում․ Ռոբերտ Քոչարյան (video) Չինաստանի ԱԳՆ․ Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չկա Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ՌԴ ԱԳ նախարար Ձեր ավտոշարասյան բժիշկները գիտե՞ք՝ ինչ արեցին․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է «Փաշինյանից ուժեղ տղա ստանալը նույնն է, ինչ Վահագն Ալեքսանյանից՝ տուռնիկ»․ Բորիս Մուրազի (video) Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում է «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել #ՈՒՂԻՂ․ Դե թող «համբալն» ասի՝ 1 միլիո՞ն ա, թե՞՝ 300 հազար․ Հայկ Նահապետյան (video) Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր #ՈՒՂԻՂ․ Աննային պատկանող գործարանում բունտ է հասունանում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ Ասեմ՝ ինչու է «գլխավոր հոգեկան հիվանդի նոպաները բռնել»․ Իշխան Սաղաթելյանը փակագծեր բացեց (video) Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Առանց պատերազմի հնարավո՞ր է Արցախը վերադարձնել․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am