Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, Հայելի ակումբում անդրադառնալով հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ է հայտարարում, որ քաղաքական բանտարկյալներ կան երկրում, ընդունելի է դա արդյոք, ասաց, որ այսօր նրա խոսքերը շատ խաբուսիկ են, քանի որ այժմ կարող է ասել մեկ բան, բայց հետո անել կամ ասել մեկ այլ բան:
«Ես չեմ հենվում երբեք ասված բառերի վրա, որովհետև բառերը շատ խաբուսիկ բաներ են: Մենք այդքան ժամանակ ու ռեսուրսներ չունենք, որ մարդկանց ինչ-որ փոփոխված տեսակետներին սպասենք, տեսնենք՝ ինչ ցույց կտան հետո: Միայն ասելով չի, ինչ են եղել նրա գործողությունները մինչ այդ: ՀՀԿ-ի համապետական ցուցակը գլխավորում է ներկայիս պաշտպանության նախարարը, իսկ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը` նախկին նախարար Սեյրան Օհանյանն, իսկ սա նշանակում է, որ քվեներ բերող հիմնական մասը եղել և մնում է բանակը»,- ասաց դերասանուհին:
Նրա կարծիքով կան շատ հարցերի պատասխաններ՝ բանակն ի՞նչ վիճակի է հասել, ո՞ւր էին գնում երեխաների հագուստը, սնունդը:
«Այսքան բաների համար պատասխան չտված` 1 վայրկյանում չեն դառնում ընդդիմադիր ուժ»,-նկատեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը