Մենք Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չենք ճանաչում. ՌԴ ԱԳՆ
TASS գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության բաժնին, նշում է, որ Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել սահմանադրական հանրաքվեի անցկացումից:«Մենք Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չենք ճանաչում: Ելնում ենք նրանից, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ Մինսկի գործընթացի շրջանակներում»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
