«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել և միացել Ծառուկյան դաշինքին: «Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ից դուրս գալու և Ծառուկյան դաշինքին միանալու որոշում կայացրիք, նա պատասխանել է. «Այս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեի, և սկսել էի նախապատրաստվել: Մասնակցելու համար անհրաժեշտ էր, որ որևէ դաշինքի կամ կուսակցության ցուցակում ընդգրկված լինեի: ՀՀԿ-ն մեր մարզում իր բոլոր ռեյտինգային թեկնածուներին առաջադրել էր, ինձ համար տեղ չկար, դրա համար էլ Ծառուկյան դաշինքով եմ մասնակցելու»: Հարցին՝ Դո՞ւք եք դիմել, ՀՀԿ-ն Ձեզ մերժել է, պատասխանել է. «Չմերժեց, պարզապես նրանց ցուցակի մեջ իմ անունը չգրվեց: Ես չէի դիմել, ես սպասում էի: Կուսակցությունն է որոշում, թե ում առաջադրի: Հավանաբար, ստուգել-տեսել են, որ իմ վարկանիշը մի փոքր ցածր է եղել, դրա համար էլ ինձ չեն ընդգրկել և ավելի բարձր վարկանիշ ունեցող թեկնածուների են ընդգրկել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը