Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներել է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին եւ տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի:
Այսպիսի դիմում այսօր պատգամավորը մուտք էր արել դատարանի գրասենյակ՝ նշելով, որ չի ցանկանում նաեւ ներկա լինել նիստերին՝ տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով:
«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նկատեց, որ արդար դատաքննության շահերից ելնելով, այնուամենայնիվ, առնվազն մեկ դատական նիստին պետք է ապահովվի Տիգրան Ուրիխանյանի ներկայությունը՝ ցուցմունք տալու տեսանկյունից:
Այսօրվա դատական նիստին դատարանը սկսեց գործում առկա ապացույցների հետազոտումը. գործի նյութերը կազմում է մոտ 18 հատոր:
Ապացույցների հետազոտումը կշարունակվի նաեւ մարտի 6-ին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը