Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակվեցին Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Նշեք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին:
Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ, այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ: Մասնավորապես, սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար, համապատասխանաբար, 200 հազար դրամ և 100 հազար դրամ: Բոլոր այս դեպքեր ում, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի երեխա, ապա ի հավելումն այս գումարների, ամսական կվճարվի ևս 100 հազար դրամ: Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև՝ վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը