Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը Վայք քաղաքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամաս

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Վայք քաղաքում տեղակայված Պն N զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, հարգարժա՛ն Աշոտ Արսենյան, Վայոց ձորի մարզպետ, հարգարժա՛ն Հարություն Սարգսյան, պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, հարգարժա՛ն գնդապետ Վալերի Քոչարյան, զորամասի հարգարժա՛ն հրամանատար, ազգապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենապահ զինվորականնե՛ր… «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, զորավար Գարեգին Նժդեհի արժանավոր զավակներ: Այո, դո՛ւք եք, որովհետև, դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի, և այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար»: Հայրենապաշտ զինվորականնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում: Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին: Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին: Կեցցե՛ք դուք, Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»: Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, Կազմակերպության հիմնադիր անդամ Սամվել Խաչատրյանին, N զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին և զորամասի սպաներին: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, զորամասի հրամանատարի բոլոր տեղակալներին, մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների: Վայք քաղաքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամասում կազմակերպած ռազմահայրենասիրական հերթական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառմանը աջակցելու համար:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով Սամվել Կարապետյան, չլռե՛ք ու անընդհատ խոսեք դրա մասին․ Հայկ Նահապետյան (video) Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Նիկոլն անցավ ամենասարսափելի գրոհին. գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլը գիտի, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը փողոց դուրս գան․․․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Լավրովը զգուշացրեց՝ բոլոր արտոնություններից զրկվելու եք․ Հայկ Այվազյան (video) Բանակի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ծրագիր ունի (video) Որտե՞ղ է խփել Ռոբերտ Քոչարյանը․ ինչու՞ վատացավ հենց համբալ բառից․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Նիկո՛լ, ո՞վ ես, արա՛, որ Ծառուկյանի որդուն լակոտ ես ասում»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, չես վայելելու քո հանցագործության արդյունքները»․ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (video) Կովին գոնե կթում ես կաթ ա տալիս, բա Փաշինյա՞նն ինչ ա անում․ քաղաքացի (video) Ընկերուհի չունի հիմա, դրա համար էլ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Աշոտ Արսենյանին ու իր տղուն եմ ասում՝ նստե՛ք ձեր տեղը․ Իշխան Սաղաթելյան (video) Ու՞ր է արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ արձագանքը՝ քաղաքացուն (video) Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան Մեղրու զորամասը տվեցին թուրքերին, ռազմաբազաներ են սարքում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը Դիզվառելիքը 120 դրամով թանկ են գնել, Երևան քաղաքին հասցրել են շուրջ 60 մլն դրամի վնաս. Մանուկյան (video) Գիտե՞ք՝ «կզած համբալն» ինչու է ինձ ատում․ Ռոբերտ Քոչարյան (video) Չինաստանի ԱԳՆ․ Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չկա Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ՌԴ ԱԳ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am