Ահաբեկիչներին պետք է զրկել քաղաքացիությունից. Մանուել Վալս
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարերել է, որ Ֆրանսիային օրենք է պետք, որը ահաբեկչներին կզրկի քաղաքացիությունից: Վարչապետը պաշտպանում է արդարադատության նախարար Կրիստիանա Տոբիրիայի զանգվածային փոփոխությունների նախագիծը եւ հակաահաբեկչական օրինագիծը: Օրինագիծը չի չեղարկում ո՛չ Ֆրանսիայում ծնված երեխայի ծնողների քաղաքացիությունը, ո՛չ երկքաղաքացիությունը: «Այն ուղղված է լինելու միայն դատապարտված ահաբեկիչների դեմ, ֆրանսիացիների, որոնք որոշել են հարձակվել ֆրանսիացիների վրա»,- ասել է Վալսը:
