Հայտնի որսից հետո «Ծառուկյան դաշինքում» իրավիճակ է փոխվել.Հրապարակ

ԲՀԿ-ում խառն են։ Թեպետ՝ հենց սկզբից էլ խառն էին, երբ հայտարարել էին լայն կոնսոլիդացիայի մասին։ Այսօր էլ են խառը, բայց արդեն՝ փլատակների տակից մի նոր պլատֆորմ ձեւավորելու հարցերով։ Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Ծառուկյանի շուրջ համախմբվել էր մի թիմ, որը մեծ էնտուզիազմով լծվել էր լայն կոնսոլիդացիայի, քաղաքական տարբեր ուժերի եւ առողջ դեմքերի հետ բանակցությունների գործին։ Խանդավառություն եւ անգամ ռոմանտիզմ կար նրանց մեջ, այն աստիճանի, որ համոզում էին, թե Ծառուկյանը ԲՀԿ-ն չէ, դաշինքը ԲՀԿ-ի շուրջ չի լինելու, այլ Ծառուկյանի հովանու ներքո մի նոր՝ ավելի գաղափարական, թարմ ու խոստումնալից դեմքերով լի, առողջ ուժ է լինելու, որը պետք է ՀՀԿ-ի գլխավոր մրցակիցն ու այլընտրանքը լիներ այս ընտրություններում։ Այս ամենի էպիկենտրոնում Գագիկ Ծառուկյանի մտերիմ Արման Վարդանյանն էր՝ իր «Միասնություն» շարժումով։ Նա իր վրա էր վերցրել Ծառուկյանի անունից բանակցություններ վարելու պատասխանատվությունը, նա էր կարգավորում շատ հարցեր եւ ոչ միայն մեծ ջանք էր գործադրում այդ դաշինքի կայացման համար, այլեւ մեծ-մեծ խոստումներ էր տալիս։ Նա էր հանդիպում քաղաքական ուժերի, անհատների հետ կամ միջնորդում, որ հանդիպեն եւ բանակցեն Գագիկ Ծառուկյանի հետ։ Այդ փուլում ԲՀԿ-ն գրեթե բացակայում էր եւ շատ խանդոտ էր նայում երիտասարդ թեւի ակտիվությանը։ Արման Վարդանյանը մեզ հետ հարցազրույցներում ասում էր, որ ԲՀԿ-ն, ինչպես «Միասնությունը», ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը եւ այլն, Ծառուկյանի շուրջ համախմբվող ուժերից ընդամենը մեկն է լինելու։ Դաշինքի ցուցակում, անշուշտ, ԲՀԿ-ական հայտնի դեմքեր կլինեն՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան եւ այլք, այն էլ՝ անցողիկ տեղերում, բայց ընդամենը այդքանը։ Նրա եւ նրա թիմի ոգեւորությունը, սակայն, շատ կարճ տեւեց։ ԲՀԿ հին ու փորձառու թեւը փլուզեց չձեւավորված դաշինքը եւ ասպարեզից հեռացրեց հավակնոտ ջահելներին։ Դա երեւաց այն ժամանակ, երբ փետրվարի 5-ին, ապա 10-ին չստորագրվեց սպասվող դաշինքի հուշագիրը։ ԲՀԿ համագումարից եւ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան՝ Խոսրովի անտառում հայտնի որսից հետո իրադարձություններն այլ ճանապարհով զարգացան, եւ Ծառուկյանի հետ բանակցող ուժերը երազախաբ եղան։ Այժմ իրավիճակն իր ձեռքն է վերցրել ԲՀԿ-ն՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի։ Նրան հաջողվեց ստվերում թողնել թե՛ «Միասնություն» դաշինքը, թե՛ Արման Վարդանյանին, թե՛ ՍԴՀԿ-ին ու ՀՌԱԿ-ին։ Նախ դաշինքին չանդամակցելու մասին հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը, ում անունը շրջանառվում էր որպես դաշինքի ցուցակի երկրորդ համար։ Ապա Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց ցուցակի 5-րդ համարը լինելուց եւ գնաց ՀԱԿ, որտեղ 2-րդ տեղն է զբաղեցնելու։ Առաջին տասնյակի հավակնորդներ ՍԴՀԿ-ից Նարեկ Գալստյանը, ով պետք է նաեւ ռեյտինգայինով առաջադրվեր Գեղարքունիքի մարզում, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՌԱԿ ղեկավար Հակոբ Ավետիքյանը նույնպես հեռացվեցին՝ Սփյուռքի հետ տարաձայնություններ ունենալու պատրվակով։ ՀՀՇ-ն ներկայացված կլինի ոչ թե որպես կուսակցություն, այլ մեկ անձով՝ Արարատ Զուրաբյանի ներկայությամբ։ Էլ չենք խոսում Արման Վարդանյանի ու «Միասնություն» շարժման մասին, որի կազմում էր նաեւ «Հայազն» կուսակցությունը։ Նրանք բոլորն այսօր կա՛մ այլեւս չկան դաշինքում, կա՛մ հայտնվել են լուսանցքում՝ անորոշ վիճակում։ Ցուցակից «վտարվածները» ոչ միայն պատերի տակ են բողոքում, այլեւ ասուլիսներ ու հարցազրույցներ են տալիս, ինչպես Նարեկ Գալստյանը, ով ԲՀԿ-ում տիրող անառողջ ու ապաքաղաքական մթնոլորտի եւ ստեղծված իրավիճակի մեջ բացահայտ մեղադրեց Նաիրա Զոհրաբյանին եւ Հովիկ Աբրահամյանին։ Ինչ վերաբերում է Արման Վարդանյանի եւ «Միասնություն» շարժման ընդգրկվելուն, ապա նա առհասարակ կլինի՞ արդյոք դաշինքում, դեռ հայտնի չէ։ Լավագույն դեպքում որոշ անհատներ կարող են դաշինքի ցուցակում լինել։ Թեպետ, ասում են՝ ԲՀԿ-ում ժամ առ ժամ որոշումներ եւ իրավիճակ է փոխվում։ Միայն մեկ բան է գրեթե հստակ հայտնի, որ ԲՀԿ-ի հետ դաշինք կկազմի Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցությունը։ Դաշինքի խմորման փուլում դաշինքի գաղափարաքարոզչական թեւի պատասխանատու Արման Վարդանյանը, ով ակտիվորեն շփվում էր լրագրողների հետ, այսօր ամեն կերպ խուսափում է։ Մի քանի օր է՝ մենք նրանից մեկնաբանություն ենք ուզում ստանալ, թե արդյոք ինքն ու իր շարժումը կարո՞ղ է դուրս մնան դաշինքից, բայց Վարդանյանը բոլոր հնարավոր եղանակներով խուսափում է որեւէ քոմենթ տալուց։ Նրա շարժմանը մաս կազմող «Հայազնից» էլ չցանկացան որեւէ բան ասել։ Ակնհայտ է, որ ամեն ինչ անորոշ է։ Այս օրերին ընդհատակ են անցել եւ կապի դուրս չեն գալիս նաեւ ԲՀԿ-ականները։ Պատգամավորները զանգերին չեն պատասխանում, իսկ Խաչատրյան Լյովան, օրինակ, ասաց, որ իրենք բանակցությունների մեջ չկան, ոչինչ չգիտեն։ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ մեզ պատասխանեց այսպես․ «Համամասնական ցուցակի եւ դրանցում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը վաղը (այսինքն՝ այսօր) հասանելի կլինի բոլորին։ Իսկ մինչ այդ չեմ կարող անդրադառնալ առանձին անունների»։ Հարցին՝ դաշի՞նք է լինելու, թե՞ ԲՀԿ-ի ցուցակ, Տոնոյանն ասաց՝ Ծառուկյան դաշինք։ Իսկ «Միասնություն» շարժումը, ՀՀՇ-ն ու «Ալյանսը» կլինե՞ն այդ դաշինքում, Տոնոյանը կրկնեց, որ այս պահին բովանդակային մասին չի կարող անդրադառնալ։ Մենք տեղեկացանք, որ երկու խնամիների մասնակցությամբ փետրվարի 4-ի որսից հետո Արման Վարդանյանը դուրս է եկել դաշինքի գաղափարաքարոզչական հարցերով պատասխանատուի պաշտոնից։ Նա իր ողջ կազմով, այդ թվում՝ իրեն պատկանող Lurer.com լրատվամիջոցով, տեղափոխվել էր Ծառուկյանին պատկանող «կանյաչնի», որտեղ դաշինքի շտաբն է գործում։ Այստեղ առանձին աշխատասենյակ էին նրան հատկացրել՝ շտաբի պետ Իշխան Զաքարյանի աշխատասենյակի հարեւանությամբ, անունն էլ վրան գրված էր։ «Կանյաչնիի» 7-րդ հարկում էլ տեղակայվել էր նրա լրատվամիջոցը։ Մեր տեղեկություններով՝ Արման Վարդանյանն արդեն տեւական ժամանակ է՝ չի լինում «կանյաչնիում», նորից վերադարձել է «Բարեկամություն» մետրոյից քիչ վերեւ՝ «ժամացույցի գործարանի» տարածքում գտնվող իր գրասենյակ։ Բայց Lurer.com-ը դեռ «կանյաչնիում» է։ «Ծառուկյան դաշինքի» ցուցակի երրորդ համարը, ըստ նախնական տեղեկությունների, կզբաղեցնի Վարդան Բոստանջյանը։ Այս ցուցակում կլինեն նաեւ Իշխան Զաքարյանը, Իվետա Տոնոյանը, Նորա Առուստամյանը, Տիգրան Ուրիխանյանը։ Ռեյտինգայինով կառաջադրվեն Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտ» մականունով, Շշի Մելոն՝ Մելիք Մանուկյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Արգամ Աբրահամյանը, Դավիթ Մանուկյանը, որոշ լուրերի համաձայն՝ նաեւ «Իքս գրուպի» տնօրեն Խաչիկ Խաչատրյանը՝ Ձվերի Խաչիկը, եւ ուրիշներ։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Փաշինյանը բանկային հաշիվներում հայտարարագրել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ․ մանրամասներ Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով Սամվել Կարապետյան, չլռե՛ք ու անընդհատ խոսեք դրա մասին․ Հայկ Նահապետյան (video) Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Նիկոլն անցավ ամենասարսափելի գրոհին. գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլը գիտի, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը փողոց դուրս գան․․․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Լավրովը զգուշացրեց՝ բոլոր արտոնություններից զրկվելու եք․ Հայկ Այվազյան (video) Բանակի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ծրագիր ունի (video) Որտե՞ղ է խփել Ռոբերտ Քոչարյանը․ ինչու՞ վատացավ հենց համբալ բառից․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Նիկո՛լ, ո՞վ ես, արա՛, որ Ծառուկյանի որդուն լակոտ ես ասում»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, չես վայելելու քո հանցագործության արդյունքները»․ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (video) Կովին գոնե կթում ես կաթ ա տալիս, բա Փաշինյա՞նն ինչ ա անում․ քաղաքացի (video) Ընկերուհի չունի հիմա, դրա համար էլ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Աշոտ Արսենյանին ու իր տղուն եմ ասում՝ նստե՛ք ձեր տեղը․ Իշխան Սաղաթելյան (video) Ու՞ր է արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ արձագանքը՝ քաղաքացուն (video) Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան Մեղրու զորամասը տվեցին թուրքերին, ռազմաբազաներ են սարքում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը Դիզվառելիքը 120 դրամով թանկ են գնել, Երևան քաղաքին հասցրել են շուրջ 60 մլն դրամի վնաս. Մանուկյան (video) Գիտե՞ք՝ «կզած համբալն» ինչու է ինձ ատում․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am