«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված եւ կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետեւաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես վերջին տեսակետը. «Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»:
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին եւ նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որեւէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ:Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու եւ նրա հանձնարարությունները կատարելու գործով: Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին:ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ եւ այդպես ղեկավարել պետությունը:Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները եւ համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով իհարկե իդեալական կլիներ:
Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաեւ Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա:Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաեւ դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը