«Փաստ» թերթը գրում է. «Այդպես էլ Հանրապետական կուսակցությունը չլքած Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդի Դավիթ Սեդրակյանը թերեւս ինչ–ինչ հաշվարկների ու ճնշումների արդյունքում հրաժարվեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելու մտքից, այն դեպքում, երբ «Փաստի» տեղեկություններով, նա ամեն տեղ արդեն հայտարարել էր, որ առաջադրվելու է հենց ադ դաշինքով:
«Փաստի» տեղեկություններով՝ Դավիթ Սեդրակյանի փոխարեն «Ծառուկյան» դաշինքից կառաջադրվի Էրեբունու ԲՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար, գործարար Սամվել Ալեքսանյանը, որը ոչ մի կապ չունի ՀՀԿ–ական գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: ԲՀԿ–ական Սամվել Ալեքսանյանը, «Փաստի» տեղեկություններով, գծատեր է եւ հացի փուռ ունի:
ԲՀԿ–ն քննարկում է նաեւ այլ թեկնածություններ Էրեբունի–Շենգավիթ ընտրատարածքի համար:Ինչ վերաբերվում է Մհեր Սեդրակյանին, ապա նա այս ընտրություններում չեզոք կմնա, քանի որ բոլորովին վերջերս Էրեբունիում ՀՀԿ կառույցի ղեկավար է դարձել հենց Մհեր Սեդրակյանի որդու առաջադրման ծրագրի հետեւանքով ԲՀԿ–ն լքած, 2008–ից էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավար, ԲՀԿ–ի համար ժամանակին մեծ թվով ձայներ ապահոված Սնխչի Հարութը՝ Հարություն Կարապողոսյանը:Նշենք, որ նախկին ԲՀԿ–ական Սնխչի Հարութը ռեյտինգայինով առաջադրվելու է ՀՀԿ–ից Էրեբունի–Շենգավիթ ընտրատարածքում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը