Խոշոր ավտովթար Վանաձորում

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանյան խճուղի 136 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի բնակիչ, 65-ամյա Լյովա Աբրահամյանի վարած Opel Astra մակնիշի 60 AՏ 707 համարանիշի և Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 38-ամյա Մերի Չիլինգարյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 RV 410 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Աբրահամյանն ու նրա ուղևորուհիներ, Վանաձորի բնակիչներ, 56-ամյա Ալինա Աբրահամյանը, 29-ամյա Անի Լոռոցյանը, և Nissan-ի վարորդ Մ. Չիլինգարյանն ու նրա ուղևորուհի, 13-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինայի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունայնը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ.Աբրահամյանը աշխատում է Վանաձորի պարարվեստի դպրոցում՝ որպես պարուցույց, իսկ Մ. Չիլինգարյանը՝ Վանաձոր քաղաքի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես գրադարանավարուհի, իսկ վիրավորներից Է. Սարգսյանը սովորում է Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նևա, որ վթարի հիմնական պատճառներից է նաև ճանապարհի մերկասառույցը, մինչդեռ Վանաձորի քաղաքապետը օրեր շարունակ, ի լուր աշխարհի, հայտարարում էր՝ ինչքան էլ կառավարությունը չնչին գումարներ տրամադրի Վանաձորի ճանապարհների մերկասառույցի մաքրման համար միևնույն է՝ իր ղեկավարած կառույցը այնպես է անելու, որպեսզի ճանապարհները լինեն անցանելի, մինչդեռ այս դեպքում Վանաձորի քաղաքապետը լրիվ հայտնվել է Գիքորի դերում. մնում է քաղաքապետարանի առջև ճանապարհները մաքրող համապատասախան կառույցների պատասխանատուներին «Էստի համեցեք» անի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով Սամվել Կարապետյան, չլռե՛ք ու անընդհատ խոսեք դրա մասին․ Հայկ Նահապետյան (video) Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Նիկոլն անցավ ամենասարսափելի գրոհին. գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլը գիտի, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը փողոց դուրս գան․․․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Լավրովը զգուշացրեց՝ բոլոր արտոնություններից զրկվելու եք․ Հայկ Այվազյան (video) Բանակի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ծրագիր ունի (video) Որտե՞ղ է խփել Ռոբերտ Քոչարյանը․ ինչու՞ վատացավ հենց համբալ բառից․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Նիկո՛լ, ո՞վ ես, արա՛, որ Ծառուկյանի որդուն լակոտ ես ասում»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, չես վայելելու քո հանցագործության արդյունքները»․ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (video) Կովին գոնե կթում ես կաթ ա տալիս, բա Փաշինյա՞նն ինչ ա անում․ քաղաքացի (video) Ընկերուհի չունի հիմա, դրա համար էլ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Աշոտ Արսենյանին ու իր տղուն եմ ասում՝ նստե՛ք ձեր տեղը․ Իշխան Սաղաթելյան (video) Ու՞ր է արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ արձագանքը՝ քաղաքացուն (video) Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան Մեղրու զորամասը տվեցին թուրքերին, ռազմաբազաներ են սարքում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը Դիզվառելիքը 120 դրամով թանկ են գնել, Երևան քաղաքին հասցրել են շուրջ 60 մլն դրամի վնաս. Մանուկյան (video) Գիտե՞ք՝ «կզած համբալն» ինչու է ինձ ատում․ Ռոբերտ Քոչարյան (video) Չինաստանի ԱԳՆ․ Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չկա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am