arevelk.am. Պոլսահայ համայնքում շարունակվում է քննարկվել Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականը և դրան հաջորդած պոռթկումը: Սահակ Սրբազանը ոչ միայն հրաժարական է տվել Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական hնարավոր ընտրությունից:
Հենց հիմնականում պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների հետ էր կապված Սահակ Մաշալյանի պոռթկումը: Նա նամակ է հրապարակել, որում նաև նշել է, որ հեռանում է քաղաքից.
«Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ:
Իր լիազորություններն օգտագործելով ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների նա արժանի է պատժի»,-համայնքային մամուլին ուղարկած իր նամակում նշել է Սահակ եպս. Մաշալյանը, ավելացնելով, որ պատմության մեջ երբեք պատրիարքի աթոռը ութ տարի թափուր չի մնացել:
Իր նամակում եպիսկոպոսը նշել է նաև, որ եկեղեցու գլխավոր հոգևոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած հանձնաժողով է կազմել, որը պետք է իշխանություններին ներկայացվելիք դիմում կազմեր նոր ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Սակայն Արամ Աթեշյանը թույլ չի տվել, որ նամակը ներկայացվի Ստամբուլի նահանգապետարան, ինչի պատճառով դիմումի ներկայացման գործընթացն առկախվել է:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը ներկայացրել է Արամ արք. Աթեշյանի արձագանքը՝ Սահակ Մաշալյանի պոռթկմանը:
«Ես իսկապես ցավ ապրեցի: Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ մենք հոգևոր եղբայրներ ենք: Որպես Ստամբուլի մեջ գտնվող երկու եպիսկոպոս` ներկա դժվար ժամանակաշրջանում մեզ է վիճակվել պատրիարքարանի նավը խաղաղ նավահանգիստ առաջնորդելու գործը: Եղբայրների միջև կարող են լինել տարակարծություններ: Կրոնական ժողովի պարագայում էլ կարող եմ ասել նույնը: Ժողովում կարող են ծագել տարակարծություններ, սակայն այդ ամենից հետո պետք է ընդունել քվեարկության արդյունքը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լքեց մեր երեկվա ժողովը և առանց նույնիսկ խորհրդակցելու ներկայացրեց հրաժարականը` ի զարմանս բոլորի: Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչ իրադարձություններ տեղի կունենան»,- թերթին ասել է Աթեշյանը:
«Ժամանակ»-ի փոխանցմամբ, փետրվարի 13-ին Սահակ Մաշալյանի հրաժարականը համընկել է Համայնքային Վագըֆների Հարթարկի («VADİP») հերթական ժողովին, որին մասնակցելով, Սահակ սրբազանը, ափերից դուրս գալով հայհոյանքներ է տեղացել Կրոնական ժողովի հասցեին:
Նույն ժողովում նա Արամ Աթեշյանի մասին ասել է. «Թող լքի և գնա, թող երջանիկ լինի, արդեն բավականաչափ դրամ ունի: Թե չէ այս ընտրությունը հանրաքվեից հետո էլ չի կայանալու»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը