Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ս.թ. փետրվարի 14-ին, մոտավորապես ժամը 11.20-ին այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանյալներիս՝ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով:
Քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանի ներկայությամբ մետաղադետեկտոր սարքով ստուգել են ինձ մոտ առկա փաստաթղթերը և հաստատել, որ փաստաթղթերում որևէ մետաղական կամ այլ արգելված իր չկա, որից հետո ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանն ինձ հարց է ուղղել, թե արդյոք ինձ մոտ առկա փաստաթղթերում չկան այնպիսի փաստաթղթեր, որոնք պարունակում են քաղաքական կոչեր: Իմ պահանջից հետո՝ հայտնել, թե ինչ լիազորություն է նա իրականացնում, որ օրենքով է նախատեսված այդ լիազորությունը, նա հեռացավ և ես առաջացա տեսակցությունների համար նախատեսված սենյակ:
Քիչ անց տեսակցությունների համար նախատեսված սենյակ ժամանեցին նույն Խ. Ավետիսյանը և ՔԿՀ պետի մեկ այլ տեղակալ Գ. Սիմոնյանը, ովքեր հայտնեցին, որ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ես տրամադրեմ իրենց ինձ մոտ առկա փաստաթղթերը և եթե դրանք ուսումնասիրելուց, դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո իրենք կհամոզվեն, որ դրանք բացառապես պաշտպանյալներիս քրեական գործերին վերաբերող փաստաթղթեր են: Իմ կողմից մերժում ստանալով՝ նրանք հայտնեցին, որ տեսակցությունը պաշտպանյալներիս հետ արգելվում է, ինչի մասին ՔԿՀ պետի որոշումը ինձ տրամադրվել է ժամը 16.15-ին:
Իր մոտ առկա փաստաթղթերը տրամադրելու պահանջի ներկայացումը փաստաբանին անօրինական միջամտություն է փաստաբանական գործունեությանը և փաստաբանական գաղտնիքը պահպանելու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջի խախտում է:
Ինձ մոտ առկա փաստաթղթերը ներկայացնելուց հրաժարվելու հիմնավորմամբ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելու որոշմամբ խոչընդոտվել է իմ կողմից իմ մասնագիտական լիազորությունների իրականացումը, այն է՝ ես զրկվել եմ պաշտպանյալներիս անարգել տեսակցելու հնարավորությունից, ինչի հետևանքով սահմանափակվել է արդյունավետ իրավական օգնություն ստանալու պաշտպանյալներիս իրավունքը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց վերոնշյալ գործողությունները և պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելը ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ և կամայական են, այլև պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասով և 309 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերը, ուստի սույն հայտարարությունը խնդրում եմ դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում, հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը