Ադրբեջանում մոտ երկու միլիոն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին ասաց Ադրբեջանից փախած և Հայաստանում ապաստան ստացած թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը:
Նա աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ Ադրբեջանում գտնվելը իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր: «Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալվել»,ասաց նա:
Շահին Միրզոեւի խոսքով՝ Թալիշստանն այսօր ունի նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսվում է Ղարաբաղի դեպքում: «Կարելի է ասել՝ այն շրջափակման մեջ է: Թալիշներն այսօր Ադրբեջանում մուտք չունեն որևէ հեռուստատեսության կամ ռադիոյի եթեր, չեն կարողանում բարձրացնել իրենց հուզող հարցերը։ Ադրբեջանում սեփական լեզվով ռադիո, հեռուստատեսություն դասագրքեր պահանջելը նշանակում է դառնալ անջատողական ու ազգի թշնամի: Նրանք էլ, ովքեր մի փոքր խոսում են իրենց՝ թալիշցի լինելու մասին, բանտարկվում են կամ սպանվում: Ադրբեջանից Ռուսաստան է փախել ավելի քան 300 հազար թալիշ, քանի որ նրանց հետապնդում են: Ավելի քան 2 միլիոն թալիշներ են բնակվում Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել, եւ աշխարհն ուղղակի կողքից հետեւի»,շեշտեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը