Պարույր Հայրիկյան. «ԱԻՄ-ը չի մասնակցի Հայաստանում տեղի ունենալիք հերթական խեղկատակությանը»

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԻՄ-ն ազդարարել էր, որ առաջիկայ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ կոչուող միջոցառմանը կը մասնակցի միայն դաշինքով (ցանկալի էր ժողովրդավարական), որպէսզի համատեղ ու զանգուածային մասնակցութեամբ այդ միջոցառումը մերձեցնէինք ընտրութիւններ հասկացութեանը եւ դրանում յաջողութիւնից յետոյ սկսէինք արմատական ու համակարգային փոփոխութիւնների իրականացումը ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՅՔՈՒՄ։ Չկայացաւ այդ դաշինքը։ Դրան հիմնականում խանգարեցին Օսկանեանի եւ Րաֆֆու եսակենտրոն ու գուցէ ի սկզբանէ դաւադիր նկրտումները (ժամանակի փչացում, իրենց առաջ մղելով դաշնակիցների՝ Արամ Սարգսեանի ու Վիկտոր Դալլաքեանի, արտամղում)։ 2017 թ.-ի փետրուարի 14-ին որպէս դաշինք ներկայացող նախընտրական առկայ միաւորները եթէ անգամ կարելի է ժողովրդավարութեան ձգտող համարել, այնուամենայնիւ համընդհանուր ընդգրկմամբ դաշինք չեն առաջին՝ դրանցում ԱԻՄ բացակայութեան պատճառով եւ երկրորդ՝ իրենց հատուածականութեամբ։ Այսպիսով ԱԻՄ-ը չի մասնակցի Հայաստանում տեղի ունենալիք հերթական խեղկատակութեանը, որի մասնակիցները որքան էլ խօսեն գեղեցիկ նպատակներից չեն հասկացել ամենակարեւոր բանը՝ այն, որ Հայաստանի հիմնական խնդիրը երկիրը քաղաքացիների սեփականութիւնը դարձնելն է։ Մի բան որ վեր է որեւ առանձին քաղաքական ուժի կամ միաւորման ուժերից եւ պահանջում էր համազգային համախմբում գոնէ ազգային կուսակցութիւկնների մակարդակով։ ԱԻՄ-ը պատրաստ էր համագործակցել բոլորի հետ ովքեր գոնէ կազդարարէին իրենց հաւատարմութիւնը ժողովրդավարական արժեքներին, սակայն ԱԻՄ-ը չի ցանկանում լինել ընդամենը ինքնասիրահարուած եւ աթոռիկի կամ արեւի տակ տեղ ունենալու համար իրենց պատէպատ տուող մեծ ու փոքրր ուժերի շարքում։ Մեզ հետ դուք կարող էիք լինել մեր դեռեւս կէս դար առաջ սկսած ԻՆՔՆՈՐՈՇՈՒՈՂ՝ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտման գործում, ձեզ հետ մենք չենք լինի ձեր ճղճիմ նպատակադրումներում։ Եւ չենք էլ կարող ասել ԱՍՏՈՒԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ, զի դուք ձեր կռապաշտութեամբ ընտրել եք նիւթն ու սատանային»:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video) «Նիկո՛լ, թռա՛ր արա՛․ ո՞վ ես դու, որ իմ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին լրտես ասես»․ քաղաքացի (video) Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Զախարովան հայտնել է, թե ով է Ուկրաինայի գլխավոր թշնամին Անիծում եմ, որ երկու անգամ ձեզ եմ ընտրել․ դուք իմ երեխու մահվան պատճառն եք․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Թևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր «Նախագահ Քոչարյանի կերպարից անգամ Ալիեւը վախ ունի». Աջափնյակի բնակիչներ (video) Փաշինյանը բանկային հաշիվներում հայտարարագրել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ․ մանրամասներ Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով Սամվել Կարապետյան, չլռե՛ք ու անընդհատ խոսեք դրա մասին․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am