Իրանցի դիվանագետները լքել են Սաուդյան Արաբիան
Էր-Ռիյադում Իրանի դեսպանատան եւ Ջիդդայում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները լքել են Սաուդյան Արաբիան, տեղեկացնում է «Ալ-Արաբիան» վկայակոչելով պետական SPA լրատվական գործակալությանը, գրում է Gazeta-ն: Հունվարի 4-ին արաբական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Իրանում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչությունների աշխատակիցներն իրենց հերթին Դուբայով վերադարձել են Էր-Ռիյադ: Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է 47 մարդու, այդ թվում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի մասին: Թեհրանը կտրականապես դատապարտել է քարոզիչի մահապատիժը, Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես հարձակվել են Թեհրանում Սաուդյան դեսպանատան եւ Մեշհեդում հյուպատոսության վրա:
