Թուրքիայից արձագանքել են Արագած Ախոյանի` Լապշինի հարցով արած կոչին

Թուրքական «T24» լրատվական կայքի վերլուծաբան Րաֆֆի Հերմոնը հրապարակել էր Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի կոչը, որում վերջինս Թուրքիայի հասարակական գործիչներին ու մտավորականներին կոչ էր արել միասին դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Ախոյանը կոչում համոզմունք էր հայտնել, որ անկախ թուրքիայում տիրող իրավիճակից այնտեղ կան շատ հարգարժան մարդիկ, որոնք ներկայացնում են ժամանակակից թուրքական հասարակության դեմքը: «Տեսնենք այդ կոչը արձագանք կգտնի՞»,- նշել էր հոդվածի հեղինակը: Շատ չանցած Ախոյանի կոչին Թուրքիայից 2 գրավոր պատասխան է ստացվել: Հերմոնը դրանք ներկայացնում է իր «Թուրքիայի պատասխանը Հայաստանին» հրապարակման մեջ: Հայ պատգամավորին պատասխանել են նախկին պատգամավոր «Կանաչների ձախակողմյան կուսակցության» հիմնադիր Ուֆուք Ուրասը և կոմպոզիտոր, իրավապաշտպան «Մտավոր հանցագործության դեմ նախաձեռնություն» անվանումով հասարակական կազմակերպության խոսնակ Շանար Յուրդաթափանը: Ուրասը, ԱԺ պատգամավորի կոչը շատ կարևոր է համարել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և առերեսման տեսանկյունից` հույս հայտնելով, որ նպանատիպ առաջադիմական քայլերից հետո աշխատանքներ կտարվեն հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեղ ստեղծելու ուղղությամբ: Շարունակելով միտքը Ուրասն ասել է. «Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող անպատասխան թողնել Ախոյանի կոչը: Ցանկանում եմ մեր համերաշխությունը հայտնել պարոն Լապշինի ժամ առաջ ազատ արձակվելու ուղղությամբ կատարվող քայլերին: Ցանկանում եմ այս կոչը անել հատկապես Թուրքիայից, քանի որ լրագրությունը սահմաններ չճանաչող մասնագիտություն է: Լրագրությունը հասարակական մասնագիտություն է: Լրագրողները չպետք է առևանգվեն, չպետք է սակարկումների առարկա դառնան:   Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի  կայքում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video) «Նիկո՛լ, թռա՛ր արա՛․ ո՞վ ես դու, որ իմ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին լրտես ասես»․ քաղաքացի (video) Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Զախարովան հայտնել է, թե ով է Ուկրաինայի գլխավոր թշնամին Անիծում եմ, որ երկու անգամ ձեզ եմ ընտրել․ դուք իմ երեխու մահվան պատճառն եք․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Թևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր «Նախագահ Քոչարյանի կերպարից անգամ Ալիեւը վախ ունի». Աջափնյակի բնակիչներ (video) Փաշինյանը բանկային հաշիվներում հայտարարագրել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ․ մանրամասներ Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով Սամվել Կարապետյան, չլռե՛ք ու անընդհատ խոսեք դրա մասին․ Հայկ Նահապետյան (video) Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Նիկոլն անցավ ամենասարսափելի գրոհին. գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am