Դեկտեմբերի 19-ից կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ևս մեկ անգամ շեշտեց նրա փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: «Բնականաբար, պարոն Շիրխանյանը չի խուսափում որևէ քննչական գործողությունից, հարցադրումներից: Ինքը ճանաչում է գործով անցնող տերտերին և լրագրողին: Նրանց հետ երեք անգամ է հանդիպել: Ասում է՝ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:
Փաստաբանը հիշեցրեց նաև, որ թեև պարոն Շիրխանյանն առողջական խնդիրներ ունի, սակայն դեռևս չեն թույլատրել նրան հետազոտության տանել: «Իրեն անհանգստացնում է տրոմբը, պետք է անհապաղ ռենտգեն հետազոտություն կատարել: Մենք լուրջ հիմնավորում ենք բերում, հարազատները պատրաստ են վճարել բուժման համար անհրաժեշտ գումարը, սակայն դեռ հարցը չի լուծվում»,-ասաց պարոն Տեր-Եսայանը: Այժմ իրենք սպասում են այս հարցով ՔԿՀ որոշմանը:
Փաստաբանը երեկ է հանդիպել պարոն Շիրխանյանին. «Նա ոչ թե ընկճված, այլ զայրացած է այս ամբողջ պատմությունից»,-շեշտեց նա:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը