Սփյուռքի նախարարությունն առիթ չտվեց, որ տարբեր ձևով մասնակցենք ՀՀ կյանքին. Արսինե Խանջյան

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը գտնում է, որ Հայաստան-Սփյուռք երկխոսությունը վերսկսելու համար խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունը շատ լավ հնարավորություն է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին, որ Սփյուռքը Հայաստանի ծանր պայմաններում չի ապրում, հետևաբար՝ չպետք է քաղաքական հարցերին մասնակցություն ունենա, նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չպետք է Սփյուռքը հետաքրքրվի այդ ծանր պայմաններով: «Եթե 25 տարվա ընթացքում մեր մասնակցությունն ընդունվեց նյութական ձևով, այդ ժամանա՞կ էլ պետք է ասեին, որ Սփյուռքը չպետք է այդ օժանդակություններն ուղարկի: Երբ որ Սփյուռքից մասնակցեցին Արցախի պատերազմին, ինչո՞ւ չասվեց, որ այստեղ չես ապրում, ի՞նչ իրավունքով ես գալիս ու պայքարում. այս պատճառաբանությունը տկար է: Շատ նորմալ է, որ հայությունն ապրի իր իրողության մեջ և օգտագործի Սփյուռքի լծակները, որովհետև մենք կարող ենք ուշադրություն գրավել, Հայաստանի ինքն իրենով չի կարող բացարձակ ոչ մի ձևով որևէ ուշադրություն գրավել»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նշեց, որ Սփյուռքի մասնակցությունն այս պահին նորություն չէ: «Շատերը եկան 25 տարվա ընթացքում, դարձան քաղաքացի և մասնակցեցին քաղաքական վերադասավորումներին, շատերը կարող են այդ օրինակով քաջալերվել՝ հատկապես երիտասարդները, ովքեր Հայաստանում ծնվել են և հետո սփյուռքացել են: Այդ Սփյուռքն էլ սփյուռք է, և հստակ իրավունքով կարող են վերադառնալ հայրենիք և գործունեություն իրականացնել: Ես դա քաջալերում եմ, արտասահմանում ուսում ստանալը և արտասահմանում մնալը ցավալի իրողություն է, և կարելի է փոփոխություններ անել և աշխատանք տանել Հայաստանի մեջ, այդ թվում՝ քաղաքական առումով: Իսկ երբ խոսում ենք հին Սփյուռքի մասին, որ կցանկանան վերադառնալ, Հայաստանում ապրել և մասնակցել հետագայում նաև քաղաքական հարցերին, որևէ հարց ես չեմ տեսնում»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նշեց, որ ուրախ կլինի, եթե նոր որակի իրողություն լինի: «Դժբախտաբար Սփյուռքի նախարարության ստեղծվելուց հետո, Սփյուռքի մասնակցությունը շատ ավելի նեղ միջոցառումներով սահմանափակվեց: Ես այն տպավորությունն ունեմ, որ իշխանության համար հավանաբար դյուրին ձև էր, որ դասավորեր Սփյուռքի մասնակցությունը, և Սփյուռքը որոշ կետերից այն կողմ որևէ ձևով մասնակից չկարողանա լինել»,-ասաց նա: Դերասանուհին, ասաց, որ իրենք դիտորդական առաքելություն կատարելիս բացարձակ չեն քարոզի, թե որ կուսակցությանը պետք է ընտրել, բայց կասեն՝ «ազատ քվե տուր» և «փոփոխության համար քվե տուր»: «Մինչ հիմա Սփյուռքն իր տրադիցիոն մոտեցումներով ոչ իրավունք ուներ, ոչ էլ իրեն տված էր այդ ինքնավստահությունը, որ մասնակից դառնա այսպիսի գործընթացների: Ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը որոշ ձևով ծառայեց հետաքրքրական ձևով, բայց որոշ առումով դարձավ նաև խոչընդոտ»,-ասաց նա և նշեց, որ Սփյուռքի նախարարությունը մինչ հիմա փորձում է համակարգել Սփյուռքին և որոշում, թե ինչ ձևով պետք է մասնակցի։ «Հայաստանում երբեմն Սփյուռքի վրա ծիծաղելով կասեք, որ ձեզ համար այնքան կարևոր է շքանշան ընդունելը և նկարվելը մեր իշխանության անդամների հետ, որ կգաք այստեղ և բացարձակ Հայաստանով չեք հետաքրքրվի: Բայց ասեմ, որ նաև նախարարությունը բացարձակապես առիթ չտվեց, որ սփյուռքը տարբեր ձևով մասնակից դառնա Հայաստանի կյանքին, և այդ երկկողմանի հարաբերությունը դարձավ մի քիչ խամաճիկային հարաբերություն: Մենք 25 տարվա ընթացքում նույնիսկ Սփյուռքի նախարարության առկայությամբ չկարողացանք գեղեցիկ, համակերպ հարաբերություն ստեղծել Սփյուռքի և Հայաստանի միջև»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նկատեց, որ հենց սկզբից իշխանության կողմից առաջին հերթին Սփյուռքի հանդեպ անդրադարձ եղավ, որ «Սփյո՛ւռք, դու հեռու մնա քաղաքական հարցերից, մի՛ խառնվիր»: Նա նշեց, որ Սփյուռքը փորձեց տարբեր ձևերով մոտենալ Հայաստանին, բիզնես ծրագրեր իրականացնել, սակայն շատ խախտումներ եղան և հուսախաբ եղավ: Նրա խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարդ են, տարիների ընթացքում ավելի բարդացան, երևույթներն ավելի ծանրացան։ «Ես կարծում եմ, որ այսօր պահն է, որ Հայաստան-Սփյուռք դիալոգը, հարաբերությունը վերսկսեն այսպիսի միջոցառումներով, քանի որ դիտորդական առաքելությունը քաղաքական նախաձեռնություն չէ, այլ քաղաքացիական է»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նշեց, որ Սփյուռքն իրավունք ունի մտահոգվել Հայաստանի համար և Հայաստանն էլ պետք է մտածի՝ ինչպես կարող է տարբեր ծրագրեր իրականացնել Սփյուռքի հետ, քանի որ վերջինս ունի այդ պոտենցիալը, և Սփյուռքի շահը միայն հայրենիքի պայմանները բարելավելն է: Նա նշեց, որ Հայաստանի նկատմամբ այսօր ոչ մի երկրի կողմից ուշադրություն չկա: «Աշխարհի չորս կողմերում ոչ մի երկիր հետաքրքրված չէ Հայաստանով՝ ո՛չ տնտեսական, ո՛չ տուրիստական, ո՛չ մշակութային առումով: Իսկապես, Հայաստանը գոյություն չունի ոչ մի երկրի համար, ոչ մի մտահոգություն չի ներկայացնում։ Միակ մտահոգվողը, որը կարող է ուշադրություն բերել և տալ Հայաստանին ինչ-որ կարելի է, դա Սփյուռքն է, չանտեսենք Սփյուռքը»,-հավելեց նա:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Թևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր «Նախագահ Քոչարյանի կերպարից անգամ Ալիեւը վախ ունի». Աջափնյակի բնակիչներ (video) Փաշինյանը բանկային հաշիվներում հայտարարագրել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ․ մանրամասներ Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով Սամվել Կարապետյան, չլռե՛ք ու անընդհատ խոսեք դրա մասին․ Հայկ Նահապետյան (video) Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Նիկոլն անցավ ամենասարսափելի գրոհին. գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլը գիտի, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը փողոց դուրս գան․․․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Լավրովը զգուշացրեց՝ բոլոր արտոնություններից զրկվելու եք․ Հայկ Այվազյան (video) Բանակի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ծրագիր ունի (video) Որտե՞ղ է խփել Ռոբերտ Քոչարյանը․ ինչու՞ վատացավ հենց համբալ բառից․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Նիկո՛լ, ո՞վ ես, արա՛, որ Ծառուկյանի որդուն լակոտ ես ասում»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, չես վայելելու քո հանցագործության արդյունքները»․ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (video) Կովին գոնե կթում ես կաթ ա տալիս, բա Փաշինյա՞նն ինչ ա անում․ քաղաքացի (video) Ընկերուհի չունի հիմա, դրա համար էլ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Աշոտ Արսենյանին ու իր տղուն եմ ասում՝ նստե՛ք ձեր տեղը․ Իշխան Սաղաթելյան (video) Ու՞ր է արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ արձագանքը՝ քաղաքացուն (video) Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան Մեղրու զորամասը տվեցին թուրքերին, ռազմաբազաներ են սարքում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am