Վերջին գրառումս լայն արձագանք ստացավ, կրքեր բորբոքվեցին, անգամ հայտնվեցին ինձ «կեղեքիչների» շարքին դասողները: Չիմացությունից ու անտեղյակությունից է, ոչինչ: Քանի որ էջս ծանրաբեռնվեց, առանձին մանրամասնեմ ասածս.
1) Հենրիխ Մխիթարյանը լավագույն հայերից է՝ իր աշխատասիրությամբ, տաղանդով ու արժանապատվությամբ բոլորիս համար կարող է օրինակ ծառայել: Ես նրա՝ ոչ միայն որպես ֆուտբոլիստի, այլ անձի երկրպագուն եմ։
2) Հենրիխը իր վերջին շրջանի փառահեղ խաղով հայտնվել է անգլիական մամուլի կիզակետում՝ այն մամուլի, որը մշտապես, անգամ պատմականորեն եղել է և կա ադրբեջանամետ։
3) Հայաստանը՝ որպես անտեր ու թշվառ երկիր ներկայացնելը Ադրբեջանի պետական քարոզչության բաղկացուցիչն է: BBC-ն տվյալ դեպքում, օգտագործելով Հենրիխի ասածը, հերթական անգամ ծառայեցրել է առիթը Ադրբեջանի շահերը սպասարկելու համար։
4) Մենք՝ հատկապես հաջողության հասած հայերս, պիտի զգույշ լինենք և թույլ չտանք, որ մեր բառերը կամ մտքերը երբևիցե օգտագործվեն մեր երկրի շահերին հակառակ։
5) Իսկ իրական թշվառությունը, որը իսկապես կա, ինչպես և ղարաբաղյան պատերազմի դեպքում՝ ՄԵՐ պատերազմն է, ՄԵՐ կռիվն է, որ պիտի տանք ու հաղթենք, ու BBC-ներին պետք չէ դրան խառնել: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, հանգիստ կացեք:
Արմեն Դարբինյան. ֆեյսբուք:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը