ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանը NewsBook-ի հետ զրույցում հայտարարել է, թե 15 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել բանակին: Պատգամավորի թեկնածուն հատուկ շեշտում է, որ 15 միլիոն օգնությունը ոչ թե դրամի, այլ դոլարի տեսքով է եղել: Հաշվի առնելով, որ 15 միլիոն դոլարը հսկայական գումար է և գուցե պատգամավորն իր ամբողջ կյանքի ընթացքում այդքան գումար վաստակած չլինի, փորձեցինք պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Ի վերջո, Արզաքանցյանը կամ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը այս տարիների ընթացքում որքա՞ն օգնություն է ուղարկել բանակին: ՊՆ լրատվականի պետ Գևորգ Ալթունյանը հայտնեց, որ բանավոր կերպով հնարավոր չէ հարցին պատասխանել, քանի, որ խոսքն ահռելի չափերի գումարի մասին է:
«Հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, եթե այդ կարգի մեծ գումարի մասին է խոսքը ու ասում է, որ դա տարիների ընթացքում է տվել, դուք պատկերացրեք` ինչ կարգի թղթաբանություն ու հաշվապահություն է: Ընդհանրապես տեղյակ չեմ` ով է բանակին ինչ տվել կամ ոնց ա տվել: Չունեմ տեղեկատվություն»,- ասաց Ալթունյանը:
Ճշտող հարցին` հնարավո՞ր չէ սեղմ ժամկետում պարզել` առհասարակ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը օգնե՞լ է բանակին թե` ոչ, Ալթունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել` արագ կստացվի, թե` ոչ: Հիմա եթե մարդը ասում ա, ինքն է իր խոսքերի համար պատասխանատու, Դուք, երևի, կարող եք նամակով մեզնից ճշտել»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը