«Մեկ տարի հետո դուք ձեր ձայնը մեզ կտաք, եթե մեզ հաջողվի լայն կոալիցիա ստեղծել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Հարցին՝ ո՞ւմ հետ եք ստեղծելու այդ կոալիցիան, Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ… Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն»:
Հ. Բագրատյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ն ռեալ 5 տոկոս չունի անցնելու: Հարցին՝ իսկ ՀՅԴ-ի հետ միասի՞ն, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ավելի քիչ է դառնում»:
Բագրատյանն անդրադարձավ նաև Տիգրան Սարգսյանի նշանակմանը և ասաց,որ բացասական է վերաբերվում Տիգրան Սարգսյանին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ նշանակելուն: «Ավելին չի կարելի նման պաշտոններ առաջարկել կոռուպցիայի մեջ թաթախված անձնավորությանը, որը ձախողեց Հայաստանի տնտեսությունը»:
Հավանաբար պարոն Բագրատյանը կդիմի ԵՏՄ ղեկավարներին՝ հասկանալու համար, թե ինչու նրա նման կոռումպացվածին պաշտոն տվեցին. «Բա դուք ասում եք կոռուպցիայի դեմ պայքարու՞մ եք»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը