Սիրիական ընդդիմությունը հնարավոր է չմասնակցի բանակցությունների նոր փուլին
Reuters-ը հայտնում է,որ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է Աստանայի հանդիպմանը չմասնակցելու իրենց պլանների մասին: «Մենք չենք մասնակցի:Եղել են հրադադարի խախտումներ, և Ռուսաստանը չի կարողացել կատարել այդ խախտումները դադարեցնելու իր խոստումը»,- ասել է ընդդիմությունից Աստանայում բանակցությունների պատվիրակության ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Աբուդը և հավելել,որ Մոսկվան ոչ մի կերպ չի կարողանում Սիրիայի կառավարությանը համոզել, որ այն ամբողջությամբ կատարի հրադադարի ռեժիմը, կամ դրսևորի բարի կամք` բանտից ազատելով ընդդիմադիրների մի մասին:
Պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ գործակալությանը հայտնել է, որ իրենցից առավելագույնը մի քանիսը կարող են մասնակցել հանդիպմանը, սակայն միայն եթե մոտակա օրերին հասնեն ինչ-որ առաջընթացի: Ընդ որում, նա ընդգծել է, որ հանդիպմանը ողջ պատվիրակությունը չի լինի:
