Կտրուկ շրջադարձ Պոլսո պատրիարքական ընտրություններում. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Մաշալյանը հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից: Մաշալյանը ներկայացրել է պատրիարքի աթոռը թափուր հայտարարելուց հետո նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու կարգը` ցույց տալով գործընթացը խափանելու Աթեշյանի ջանքերը: «Պատրիարքի աթոռը թափուր հայտարարելուց անմիջապես հետո պետք է տեղապահ ընտրվեր: Սակայն Արամ սրբազանը, ամեն տեսակ քմահաճություն անելով և սպառնալով, այդ ընտրությանը դեմ դուրս եկավ»,- հայտնել է Մաշալյանը: Նա պատմել է, որ եկեղեցու գլխավոր հոգևոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած հանձնաժողով է կազմել, որը պետք է իշխանություններին ներկայացվելիք դիմում  կազմեր նոր ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Սակայն Արամ Աթեշյանը թույլ չի տվել, որ նամակը ներկայացվի  Ստամբուլի նահանգապետարանին, ինչի պատճառով դիմումի ներկայացման գործընթացն առկախվել է: Անդրադառնալով հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ հնչեցված այն հայտարարությանը, որ պատրիարքի ընտրությունները պետք է անցկացվեն սահմանադրական հանրաքվեից հետո` Մաշալյանը նշել է, որ դա պետք է լիներ ընտրական գործընթացն արագացնող լուր, սակայն պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը դա օգտագործել է որպես ընտրություններից խուսանավելու հերթական պատրվակ: «Անտեսելով համայնքին տված խոսքը` նա առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու մամուլին հայտարարեց, որ ընտրություն անցկացնելու համար դիմում չի ներկայացվելու: Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը և ես` դրա նախագահը, այդ մասին մամուլից իմացանք»,- ընդգծել է եպիսկոպոսը: Նա հայտնել է, որ փետրվարի 13-ի հոգևոր ժողովի ժամանակ առաջարկել է անմիջապես հանձնաժողովի կազմած դիմումը ներկայացնել նահանգապետարան, իսկ դրա բովանդակությունը հրապարակել համայնքի համար: Սակայն Աթեշյանն իրեն բնորոշ կերպով սպառնալիքներ է հնչեցրել` ասելով, որ կլքի հավաքը, ինչին ի պատասխան Սահակ սրբազանի առաջարկը մերժվել է: «Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Արդեն բոլորը համակարծիք են, որ տիրող իրավիճակը, երբ պաշտոնը դատարկ է, իսկ քաոսը ավելի է խորանում, Արամ սրբազանի պատճառով ավելի է վատանում»,- հայտարարել է Մաշալյանը` ընդգծելով, որ հայկական եկեղեցու պատմության ընթացքում պատրիարքական աթոռը երբեք ութ տարի դատարկ չի մնացել: «Իր լիազորություններն օգտագործելով ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձա յն եկեղեցական օրենքների նա արժանի է պատժի»,- նշել է եպիսկոպոսը` հայտարարելով, որ հրաժարական է տալիս հոգևոր խորհրդի նախագահի պաշտոնից: «Հոգևորականներ, ղեկավարներ և ժողովուրդ` ինձ միայնակ թողեցիք: Սա պարտության խոսքն է: Սակայն պատրվածը միայն ես չեմ, դուք բոլորդ եք: Կրկին հաղթեց միայն մեկ անձ»,- եզրափակել է նամակը եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video) Կասկածելի իրավիճակ և կասկածելի դրսևորում Երևան ավտոբուսում․ Արմենակ Դանիելյանը՝ փաստերով (video) «Նիկոլի ապահարզանը․ Պուտինն ասաց՝ ինչ է լինելու նրա հետ»․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Դե հիմա լսի՛ր Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Զելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ «Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Կոկորդ պատռելն էլ արդեն չի փրկում Նիկոլին (video) «Նիկո՛լ, թռա՛ր արա՛․ ո՞վ ես դու, որ իմ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին լրտես ասես»․ քաղաքացի (video) Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Զախարովան հայտնել է, թե ով է Ուկրաինայի գլխավոր թշնամին Անիծում եմ, որ երկու անգամ ձեզ եմ ընտրել․ դուք իմ երեխու մահվան պատճառն եք․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am