Ես ԵՏՄ-ի երկրպագու չեմ եղել, հիմա էլ չեմ.Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.. «Եթե Հայաստանը միացել է ԵՏՄ-ին, ապա պետք է փորձի օգտվել այդ հնարավորությունից, բայց դրանցից օգտվելու փոխարեն ԵՏՄ մտնելուց հետո էլ ԵՏՄ-ից եկող ապրանքները ներմուծվում են այնպես, ինչպես արտասահմանից: Եթե մտել ենք ԵՏՄ՝ ապրանքը, կապ չունի, Հրազդանից է գալիս, թե Մոսկվայից, ոչ մի ձևակերպում չկա, բայց ինչ ուզում, անում են, ասել ենք, էդ ի՞նչ եք անում:Դուք գիտեք, որ ես ԵՏՄ-ի երկրպագու չեմ եղել, հիմա էլ չեմ, որպես տնտեսագետ՝ ես ԵՏՄ-ում չեմ տեսնում որևէ պրոֆեսիոնալ հեռանկար հանրապետության տնտեսության համար: ԵՏՄ-ն միավորում է այնպիսի երկրներ, որոնք ունեն սիմետրիա արտադրության կառուցվածքում, պետք է լինի ասիմետրիա: Այս մասին ասել եմ, բայց նաև ասել եմ՝ եթե որոշել եք ԵՏՄ գնալ, սա էլ ինչ-որ հնարավորություններ ստեղծում է, փորձեք օգտվել դրանից»,-ասաց Բագրատյանը: 2015 թվականի 11 ամիսների տվյալները վկայում են, որ ԵՏՄ 170 միլիոնանոց շուկայի հետ Հայաստանը պակասեցրել է առևտուրը. Ռուսաստանի հետ` 9%-ով, Բելառուսի հետ՝ 10%-ով, Ղազախստանի հետ 15%-ով: Հրանտ Բագրատյանը կոալիցիայի է հրավիրում դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ ՀԱԿ-ին, «Նոր Հայաստան»-ին, «Քաղաքացիական պայմանագրին», «Լուսավոր Հայաստան»-ին, «Ժառանգությանը»։ «Եթե միավորվենք, 2017-ի ընտրություններում կհաղթենք, հանրապետականը 5 տոկոս ձայն չունի»,- վստահ է  Բագրատյանը։ Հարցին, թե Դաշնակցության հետ չի՞ կարող հաղթահարել այդ 5 տոկոսը, Բագրատյանը պատասխանեց. «Ավելի քիչ կհավաքի, քան առանց դաշնակցության»։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am